«Կարոտում եմ քեզ, եղբայր». Սերժ Թանկյանի գրառումը՝ Քրիս Քորնելի հիշատակին

21:30   18 մայիսի, 2018

Լրացել է Քրիս Քորնելի մահվան տարելիցը: Երաժիշտն ինքնասպան էր եղել 2017 թվականի մայիսին՝ Դեթրոյդում համերգից հետո:

Սերժ Թանկյանը, որը համագործակցել է Քորնելի հետ «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի շրջանակներում, իր Instagram-ում նրա հետ լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Անցած տարի ես մեկ անգամ չէ, որ զգացել եմ քո ներկայությունը: Դու միշտ մեզ հետ ես ոչ միայն քո երաժշտությամբ եւ ձեռքբերումներով, այլեւ հրաշալի մարդու քո էությամբ, որին ճանաչելը գերագույն հաճույք էր ինձ համար: Կարոտում եմ քեզ, եղբայր»:



© NEWS.am STYLE