«Նա ողջ է, խոսում է եւ նույնիսկ՝ կատակում». Դմիտրի Նագիեւը՝ Գրիգորի Լեպսի առողջական վիճակի մասին

23:11   18 մայիսի, 2018

Այսօր Մոսկվայում շտապ հոսպիտալացրել են Գրիգոր Լեպսին: Նախնական տեղեկություններով՝ երգիչն ընկել է, ինչի հետեւանքով մի քանի կոտրվածք է ստացել:

Գրիգորի Լեպսի մենեջերն արդեն հաստատել է հոսպիտալացման մասին լուրը, սակայն չի պարզաբանել, թե ինչ ախտորոշում է տրվել Լեպսին: Արտիստի առողջական վիճակի մասին մեկնաբանություն է տվել Դմիտրի Նագիեւը:

Դերասանը Пятый канал-ի հետ զրույցում ասել է.

«Կարեւորը՝ նա ողջ է, խոսում է եւ նույնիսկ՝ կատակում»,-նշել է հեռուստահաղորդավարը՝ հավելելով, որ Լեպսն իր առողջական վիճակի մասին կատակել է՝ ասելով, թե վերջապես ժամանակ ունի հանգստանալու եւ մտածելու:

Լուսանկարը՝ TopHit.ru



© NEWS.am STYLE