Մեգան Մարքլի հայրը օրհնել է դստերն ու արքայազն Հարրիին

11:09   19 մայիսի, 2018

Այսօր Լոնդոնում կայանալու է արքայազն Հարրիի ու ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրությունը։ Շատ շուտով սուրբ Գեորգիի եկեղեցում կկայանա հանդիսավոր արարողությունը, իսկ մենք մինչ այդ կհայտնենք գալիք իրադարձության որոշ մանրամասներ։

Ինչպես երեկ հայտի է դարձել՝ Մեգան Մարքլին խորանի մոտ ուղեկցելու է Ուելսի արքայազն Չարլզը (դերասանուհու հայրը սրտի վիրահատության է ենթադրկվել ու չի կարողացել ժամանել Անգլիա)։
TMZ-ը գրում է, որ Մեգանի հայրը՝ Թոմաս Մարքլը, այսօր օրհնել է դստերը, արքայազն Հարրին, նաև արքայազն Չարլզին, որը դերասանուհուն նրա փոխարեն ուղեկցելու է դեպի խորան։

«Ինձ համար սա մեծ պատիվ է։ Ես հուզված եմ ու երախտապարտ։ Իր որոշման մասին ինձ հեռախոսով

Մեգանն էր հայտնել։ Չնայած մեր լարված հարաբերություններին՝ հիմա ամեն ինչ սկսել է հարթվել։ Նա աջակցեց ինձ, երբ ես հիվանդանոց պառկեցի։ Նա ասաց, որ սիրում է ինձ ու անհանգստանում է ինձ համար։ Ու նա շատ սիրալիր էր խոսում հեռախոսով։ Ես նրա հարսանիքը հեռուստատեսությամբ կդիտեմ, ընկերներիս հետ ու մամուլից հեռու։ Երբ ապաքինվեմ՝ ես կայցելեմ նրանց Անգլիայում»,- նշել է Թոմասը։

Ի դեպ, արտասահմանյան մամուլը ենթադրում էր, որ դեպի խորան Մեգանին կարող էր ուղեկցել նրա մայրը, սակայն դերասանուհին չի ցանկացել , որ այդպես լինի ։



© NEWS.am STYLE