Գարիկ Մարտիրոսյանին էպիլյացիայի աբոնենտային քարտ են նվիրել, իսկ Միշա Գալուստյանը ոճաբանի դերով է հանդես եկել նոր Comedy Club-ում

10:07   19 մայիսի, 2018

Comedy Club-ի նոր թողարկման ընթացքում ռեզիդենտները կատակում էին առանց Գարիկ Մարտիրոսյանի , որը հիմա կնոջ հետ միասին Փարիզում է գտնվում։ Սակայն շոումենին այնուամենայնիվ հիշատակեցին։ Comedy Club-ին հյուրընկալել էր Աննա Սեդոկովան՝ պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ներկայացուցիչների հետ միասին, որը գովազդում էր հայուհի Ալինան։ Նա շոուին նվերներով էր եկել՝ Պավել Վոլյային ու Գարիկ Խարլամովին ցմահ աբոնեմենտներ են նվիրել (Խարլամովին խոստացել են ազատել փորից ու ձգել մկանները, իսկ Պավել Վոլյային՝ բրազիլական հետույք են խոստացել)։ Բայց ամենազվարճալին Մարտիրոսյանի համար պատրաստված նվերն էր՝ նրան քթի լազերային էպիլյացիայի համար աբոնենտ են նվիրել։

Թողարկմանը հայտնվում է նաեւ Միշա Գալուստյանը, որը նորաձև ոճաբանի դերով է փորձում հանդես գալ, նաեւ բաց չթողնեք ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի հետ տեսարանը (դիտել այստեղ

 

 

 

 

 



© NEWS.am STYLE