Ջորջ ու Ամալ Քլունիները ներկա կգտնվեն արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանիքին

12:03   19 մայիսի, 2018

Այսօր, Լոնդոնի Սուրբ Գեորգիի եկեղեցում կկայանա արքայազն Հարրիի ու ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրությունը։ People-ի փոխանցմամբ՝ հրավիրվածներից են նաեւ Ջորջ ու Ամալ Քլունիները, ովքեր, ըստ պարբերականի աղբյուրի տեղեկությունների՝ արդեն Լոնդոնում են գտնվում։

Ամալն ու Մեգանը վերջերս են ծանոթացել,երբ Մարքլն Անգլիա էր ժամանել: Նրանց ծանոթացրել է իրենց ընդհանուր ընկերը։ Ի դեպ, Մեգանն ու Ամալը օգտվում են նույն ոճաբանի՝ Միգել Պերեսի ծառայություններից, ով էլ հենց այսօր, Մարքլին պատրաստում է հարսանիքին։ Ու այդ ոճաբանի հետ Մեգանին հենց Ամալն է ծանոթացրել։

«Մեգանն ու Ամալը արդեն որոշ ժամանակ մտերիմ են, նրանք շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեն, դրա համար էլ արքայազն Հարրին ու նրա հարսնացուն նրանց հրավիրել են իրենց հարսանիքին»,- հայտնում է աղբյուրը։

Ջորջն ու Ամալը, ովքեր արդեն չորս տարի ամուսնացած են, ներկա կգտնվեն նաեւ երեկոյան ծրագրված հարսանեկան տոնակատարությանը։

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE