Մեգան Մարքլի ոճաբանը հարսանեկան սանրվածքի համար ավելի քան 700 դոլար կվերցնի

12:31   19 մայիսի, 2018

Եվ այսպես, այսօր ամբողջ Անգլիան, եւ ոչ միայն, շունչը պահած սպասում է արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի պսակադրությանը, որն տեղի է ունենալու այսօր՝ Սուրբ Գեորգիի եկեղեցում։ Արդեն հայտնի է, որ հարսանիքի ժամանակ երգելու է Էլթոն Ջոնը, իսկ հրավիրվածներից են նաեւ Ամալ ու Ջորջ Քլունիները։

Daily Mail–ն էլ իր հերթին պարզել է Մեգան Մարքլի ոճաբան՝ Միգել Պերեսի աշխատանքի մոտավոր գինը։ Ի դեպ Պերեսի հետ Մեգանին հենց Ամալ Քլունին է ծանոթացրել։ Ամենասովորական սանրվածքի համար Միգելը 250 դոլար է վերցնում։ Իսկ Մեգանից, ըստ տարբեր մոտ կանգնած աղբյուրների հաղորդագրությունների, ոճաբանը կվերցնի ավելի քան 700 դոլար։

«Այո, ես Մեգանի, նաեւ Ամալ Քլունիի, ինչպես նաեւ նրանց բոլոր ընկերների ոճաբանն եմ։ Ես նաեւ Ջորջ Քլունիի ոճաբանն եմ։ Ես եմ միշտ զբաղվում Ամալի սանրվածքով, նա է ինձ ծանոթացրել Մեգանի հետ ու այդ ժամանակվանից սկսած Մեգանն էլ է դարձել իմ հաճախորդուհին։ Ես հարսանեկան սանրվածքի մասին խոսել եմ Մեգանի հետ ու մենք այդ կապակցությամբ արդեն ունենք պլաններ։ Ես ավելին չեմ կարող ասել, բայց մենք գիտենք, թե ինչ ենք անում»,- ասել է ոճաբանը։

Լուսանկարները՝ EPA, AP, Getty



© NEWS.am STYLE