«Եվրատեսիլ 2018». ամփոփիչ հոլովակ NEWS.am STYLE-ից

19:06   19 մայիսի, 2018

Ինչպես գիտեք, «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթը տեղի ունեցավ Լիսաբոնում: NEWS.am STYLE-ը մրցույթին հետեւում էր հենց Պորտուգալիայի մայրաքաղաքից:

Մեր պատրաստած փոքրիկ հոլովակն ամփոփում է ամենակարեւոր իրադարձությունները, որոնց մրցույթի շրջանականերում մասնակցեց Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղյանը:

Հոլովակում ներառել ենք նաեւ մրցույթի մասնակիցների՝ հայերին ուղղված փոքրիկ ողջույններն ու հատված մեր մասնակցի ելույթից:

Հիշեցնենք, որ մեր մասնակիցն այս տարի ելույթ ունեցավ առաջին կիսաեզրափակչի ընթացքում, սակայն, ցավոք, եզրափակիչ փուլ չանցավ:

 


NEWS.am STYLE-ը շնորհակալություն է հայտնում Uсom ընկերությանը՝ մեր այցի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար



© NEWS.am STYLE