Շպռոտը պարծեցել է իր նոր մեքենայով

10:47   19 մայիսի, 2018

Երգչուհի Շպռոտը, ով բնակվում է Միացյալ Նահանգներում, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 38-ամյա երգչուհին իր տեղադրած լուսանկարում ցուցադրել է իր նոր, շքեղ ավտոմեքենան: Լուսանկարին կից երգչուհին անգլերեն լեզվով կատարել է հետևյալ գրառումը. «Այոոո, ես նոր մեքենա ունեմ»:

Շպռոտի հետեւորդ-երկրպագուները շնորհավորել են նրան՝ մաղթելով բարի ճանապարհ, անփորձանք երթեւեկություն:

38-ամյա երգչուհին ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որտեղ ցուցադրել էր իր փարթամ կուրծքը: Լուսանկարին կից երգչուհին մեկնաբանություն չէր թողել:

Հիշեցնենք, որ երգչուհին օրեր առաջ ժամանել էր Երեւան՝ մասնակցելու համաժողովրդական շարժմանը: Նա ելույթ էր ունեցել Հանրապետության հրապարակում, ինչից հետո պատասխանել իր հասցեին հնչող քննադատություններին.

«Երեկ ոմանք իրենց դժգոհությունն էին հայտնում. ասում էին՝ մի հատ լուրջ ու ծանր երգչուհի չկար, որ Շպռոտին հանեցիք բեմ... Իհարկե՝ կան, էնքան ծանր, որ բեմն իրենց ծանրությունից կկոտրվի... կամ՝ ինձ վճարել են, որ գամ ու ձեռի հետ էլ ինձ փիառ անեմ... Ոչ, սիրելիներս, ես փիառի կարիք չունեմ, իսկ տոմսս ես եմ գնել, ի դեպ՝ տանս վարձի գումարով... Հեսա նորից գնում եմ հետ ու շարունակեմ իմ բանվորի կյանքը Միացյալ Նահանգներում»,- նշել է երգչուհին՝ մեկ այլ հոլովակին կից գրելով.

«Այս օրը ես միշտ կհիշեմ... Երկու օրից կվերադառնամ Միացյալ Նահանգներ եւ ուզում եմ ձեզ միշտ այսպես ուրախ տեսնեմ, իմ հայ ժողովուրդ»,- գրել էր նա:

 



© NEWS.am STYLE