«Դա լավ դաս եղավ ինձ համար եւ կոփեց ինձ». Անյա Սահակյանը՝ «Առաջին անգամ» խորագրում

13:27   19 մայիսի, 2018

NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրի հերոսուհին դերասանուհի Անյա Սահակյանն է: Ներկայացմում ենք նրա հետ մեր զրույցն ու «առաջինանգամների» բացահայտումները:)

Անյա, ե՞րբ առաջին անգամ հասկացար, որ պետք է դառնաս դերասանուհի:

Երբ ընդունվեցի համալսարան ու առաջին կուրսում լսեցի, որ մեր համալսարանում հայտարարվել է КВН-ի քասթինգ: Հասկացա, որ ուզում եմ ինձ փորձել այդ ոլորտում, որից հետո էլ հասկացա, որ դա ինձ դուր է գալիս:

Ո՞ւմ ես առաջինը պատմում քո կյանքում տեղի ունեցող նորությունները:

Առաջինը պատմում եմ մտերիմ ընկերուհուս:) Նրան քույր եմ համարում, իմ ընտանիքի անդամն է:

Առաջին անգամ ո՞ր տարիքում ես սիրահարվել:

Առաջին անգամ սիրահարվել եմ 16 տարեկանում:

Ե՞րբ ես առաջին անգամ սեր խոստովանել:

Սեր չեմ խոստովանել: Վերաբերմունքիցս ամեն բան պարզ է միշտ դառնում:

Ե՞րբ են առաջին անգամ քեզ սեր խոստովանել:

Առաջին անգամ սեր խոստովանել է իմ դասընկերը՝ հենց առաջին դասարանում:

Առաջին հիասթափությունը...

Առաջին անգամ հիասթափվել եմ, երբ զգացել եմ երկերեսանիություն ինձ շատ հարազատ մարդու կողմից: Թեեւ ուրախ եմ, քանի որ դա լավ դաս եղավ ինձ համար եւ կոփեց ինձ:

Քեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս ես այն հաղթահարել:

Դժվարություն համարում եմ միայն այն փաստը, որ մանկությանս մտերիմ ընկերը մահացել է, եւ չեմ կարողանում նրան տեսնել իմ լավ ու վատ օրերին: Դա անհաղթահարելի է ինձ համար: Չեմ կարծում՝ մի օր կհաղթահարեմ այդ դժվարությունը, դա իմ սրտի թույլ կողմն է:

Քո առաջին դերը:

Առաջին դերս եղել է դասախոսի կերպար՝ КВН-ի դրվագներից մեկում:

Առաջին մեծ հաջողությունը:

Առաջին մեծ հաջողությունս այն էր, որ առաջին անգամ աշխատանքի ընդունվեցի 16 տարեկանում եւ կարողացա մայրիկիս համար ոսկե զարդ գնել նրա ծննդյան կապակցությամբ: Դա ինձ համար հիշվող ու երջանիկ օրերից մեկն է:

Քեզ համար առաջնային է...

Իմ եւ ընտանիքիս առողջությունը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անյա Սահակյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE