«Ցանկացել եմ լինել դպրոցի ամենագեղեցիկ աղջիկներից». յուրահատուկ արտաքինով մոդել Լիլի Քոուլը նշում է 30-ամյակը

14:05   19 մայիսի, 2018

Բրիտանացի մոդել եւ դերասանուհի Լիլի Քոուլն այսօր՝ մայիսի 19-ին, նշում է ծննդյան 30-ամյակը:

Յուրահատուկ արտաքինով այս աղջիկը մոդելային կարիերան սկսել է դեռահասության տարիներին, իսկ 2009 թ-ին Vogue Paris ամսագրի կողմից դասվել է 2000-ականների TOP 30 մոդելների շարքում:

16 տարեկանում նա արդեն փայլել է բրիտանական Vogue-ի շապիկին, իսկ 2004-ին Բրիտանիայի նորաձեւության մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա մոդել»:

Քոուլը աշխատել է ամենահայտնի բրենդների հետ, որոնց թվում են՝ Alexander McQueen, Chanel, Louis Vuitton, Jean Paul Gaultier եւ Moschino:

Մոդելը հայտնի է նաեւ հոլիվուդյան ֆիլմերում իր մասնակցությամբ, որոնցից են՝ «Սպիտակաձյունիկն ու որսորդը», «Բժիշկ Պարնասի երեւակայությունը» եւ այլն:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մոդել-դերասանուհու մեջբերումներից մի քանիսը.

«Ես կարծում եմ՝ մարդիկ պետք է փորձեն հաղթահարել անհարմարություններն ու լինել հնարավորինս լավագույնը»:

«Կյանքն ինձ վրա լույս է գցում կախարդական ապակու միջով՝ կարծես, թե փորձելով գայթակղել ինձ: Հենց դրանից եմ ես վախենում»:

«Ես այնպիսի տեսակ եմ, որին ավելի շատ են զրպարտում, քան ես այլ մարդկանց: Ավելի լավ է այդպես, քան հակառակը»:

«Տաղանդը կարեւոր բան է, բայց կույր ամբիցիաները կործանիչ լուծում են»:

«Ես նման եմ եղել բոլոր դեռահասներին: Ես էլ եմ ցանկացել լինել դպրոցի ամենագեղեցիկ աղջիկներից»:

«Ես սովորում եմ ամեն օր՝ կյանքիս ամեն մի փորձից»:

«Այնպես չէ, որ ես չեմ հավատում նորաձեւության նոր միտումներին, որոնք իսկապես հարգում եմ, բայց իմ մեծագույն մտահոգություններից մեկն այն է, թե որքան էժան ենք մենք ամեն ինչ պատկերացնում»:

«Համակարգչի առջեւ անդադար նստելը ինձ չի ուրախացնում: Ինձ երբեք չի գրավել այդ աշխարհը»:

«Երբ նկարահանվեցի ֆրանսիական Playboy-ի շապիկի համար, դա իսկական սկանդալ դարձավ, թեեւ ես շապիկին ամբողջությամբ մերկ չէի: Ինչեւէ, ծիծաղելի է, որ մի օր թոռներիս ցույց կտամ իմ լուսանկարով Playboy-ը»:

«Պայուսակումս սովորաբար ունենում եմ շրթներկ եւ թարթչաներկ: Ես շատ չեմ շպարվում, բայց թարթչաներկ սիրում եմ օգտագործել, որովհետեւ մաշկս շատ բաց է»:

Լուսանկարները՝ Լիլի Քոուլի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE