Արքայազն Հարրին ստացել է Սասեքսի դուքս տիտղոս

14:10   19 մայիսի, 2018

Այսօր, ինչպես հայտնի է, տեղի է ունենում ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի պսակադրությունը։  Daily Mail-ը գրում է, որ այսօր արքայազն Հարրին կստանա Սասեքսի դուքս տիտղոսը, իսկ Մեգան Մարքլը պսակադրությունից հետո կդառնա «թագավորական մեծություն Սասեքսի դքսուհի»:

«Թագուհին այսօր արքայազն Հարրիին է շնորհել դուքսի տիտղոս։ Նրա տիտղոսներն են լինելու Սասեքսի դուքս, Դամբարտոնի կոմս ու Կիլկիլի բարոն։ Այսպիսով, արքայազն Հարրին կդառնա Նորին թագավորական մեծություն Սասեքսի դուքս, իսկ միսս Մեգան Մարքլը հարսանիքից հետո կդառնա Սասեքսի դքսուհի», - ասվում է Քենսինգթոնյան պալատի հաղորդագրության մեջ։

Մինչդեռ, ինչպես եւ ակնկալվում էր, Մեգան Մարքլը արքայադուստր չի դարձել։ Եվ այսպես, Հարրիի մոր ու Ուելսի արքայազն Չարլզի առաջին կնոջ՝ արքայադուստր Դիանայի կոչումը պաշտոնական չէր, այդպես նրան մամուլն էր անվանում, բայց թագավորական ընտանիքը Դիանային նման կարգավիճակ չէր շնորհել։ Ավելի վաղ, Եղիսաբեթ երկրորդը Քեմբրիջի դուքսի ու դքսուհու տիտղոս էր շնորհել Հարրիի ավագ եղբորը, բրիտանական գահի երկրորդ գահաժառանգ արքայազն Ուիլյամին ու նրա կնոջը՝ Քեթրինին:

Լուսանկարները՝ EPA, AP, Getty



© NEWS.am STYLE