Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ վազքի մասին. «Ստորին երկու կիսագնդերը փոքրանում են, իսկ վերին երկու կիսագնդերը՝ մեծանում»

18:04   19 մայիսի, 2018

Հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, հիմա Փարիզում է գտնվում, որտեղ նա օրերս իր ծննդյան օրն էր նշում։ Հումորիստի կինը շարունակում է առաջվա պես իր ակտիվ գործունեությունն իր Instagram-յան էջում։

«Երեկ մի քանի կիլոմետր վազել եմ Փարիզի կենտրոնում, ավելի ճիշտ Լուվրում։ Բոլորիդ խորհուրդ եմ տալիս՝ ներքևի երկու կիսագնդերը փոքրանում են, իսկ վերեւի երկու կիսագնդերը՝ մեծանում»,- մակագրել է հրապարակված լուսանկարը Ժաննան։

Հիշեցնենք, որ Մոսկվայում շուտով կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Արա Մալիքյանի համերգը (Արա Մալիքյանը ծնունդով Լիբանանից է, ապրում է Մադրիդում, Մադրիդի Թագավորական օպերայի առաջին ջութակն է) ։

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան Instagram-ի իր էջում Մալիքյանի համերգն անոնսել է, յուրօրինակ հաղորդագրությամբ:



© NEWS.am STYLE