«Միակ տեղն է, որտեղ չկա ավելորդ ձեւականություն». Աննա Դովլաթյանը՝ կենդանաբանական այգում

13:37   19 մայիսի, 2018

Երիտասարդ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Երգչուհու տեղադրած լուսանկարն արված է կենդանաբանական այգում: Լուսանկարին կից Աննան անգլերենով գրել է. «Բարի լույս»:

Ավելի վաղ երիտասարդ երգչուհին լուսանկարներ եւ տեսանյութ էր հրապարակել, որտեղ ցույց էր տվել, թե ինչպես է կերակրում կենդանաբանական այգու կենդանիներին:

Հրապարակումներին կից Աննա Դովլաթյանը թողել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Իմ հանգստի ամենասիրելի վայրը՝ կենդանաբանական այգին է, որտեղ շրջապատված եմ լինում բացառիկ բարի էներգիայով… Միակ տեղն է, որտեղ չկա ավելորդ ձեւականություն… Ամեն ինչ այնքան պարզ ու մաքուր է, որ կենդանիների, երեխաների եւ բնության հետ շփվելուց հետո զգում ես անբացատրելի էներգիա ու երջանկություն: Մենակ մեկ բան կփոխեի, եթե հնարավորություն ունենայի, մուտքը կսարքեի անվճար, որպեսզի յուրաքանչյուր երեխայի համար այդ երջանկությունը դառնար հասանելի»:

A post shared by Anna Dovlatyan (@dovlatyan_anna) on

Ավելի վաղ Աննա Դովլաթյանն Instagram-ի իր էջի story բաժնում հմայիչ լուսանկար էր հրապարակել, որին կից Աննա մեկնաբանություն չէր թողել:

 

 

 

 



© NEWS.am STYLE