Անի Երանյանը գայթակղիչ լուսանկար է հրապարակել

20:34   19 մայիսի, 2018

Դերասանուհի Անի Երանյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած գայթակղիչ լուսանկարում Անին ներկայացել է սեւ, համարձակ զգեստով:

Ավելի վաղ երիտասարդ դերասանուհին ոճային փոփոխություն էր արել: Մոսկվաբնակ դերասանուհին դարձել էր շիկահեր, նաեւ փոխել էր սանրվածքը: Իր Instagram-ի story բաժնում Անին կարճ հոլովակ էր հրապարակել, որում կերպարանափոխված կեցվածք է ընդունում ֆոտոնկարահանման ընթացքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անի Երանյանն Instagram-ի իր էջում անդրադարձել էր հայաստանյան ներքաղաքական իրավիճակին: Նա գրել էր. «Ես ՀՀ քաղաքացի եմ և չեմ պատկանում որևէ կուսակցության։ Այս պահին գտնվում եմ հայրենիքիցս շատ հեռու, բայց չեմ կարող անտարբեր մնալ երկրումս կատարվող իրադարձությունների նկատմամբ։ Կոչ չեմ անում, այլ խնդրում եմ իմ ժողովրդին` քաղաքացուն, ոստիկանին, բռնություն մի գործեք միմյանց նկատմամբ։ Մեր բոլորի երակներով հոսում է քրիստոնյա հայի արյունը, որի յուրաքանչյուր կաթիլը թանկ է մեզ համար։ Հերոս ժողովուրդը չի կարող թուլանալ, դրանից կօգտվի արտաքին թշնամին։ Աղոթում եմ ամեն վայրկյան բոլորիս խաղաղության համար։ Աստված պահապան մեր ազգին»:



© NEWS.am STYLE