Գլուխգործոց Givenchy-ից.  Հայտնի է Մեգան Մարքլի հարսանեկան զգեստի դիզայները

17:11   19 մայիսի, 2018

Դե ինչ, Լոնդոնում տեղի ունեցավ արքայազն Հարրիի ու ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրությունը: Ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Սուրբ Գեորգիի եկեղեցում տեղի ունեցող պսակադրության արարողությանը, որին հյուրընկալվել էին բազմաթից աստղեր:

Կամաց-կամաց հայտնի են դառնում հարսանիքի մանրամասները: Այսպես, օրինակ, հայտնի է դարձել, որ Մեգան Մարքլն իր հարսանեկան զգեստը պատվիրել է Քլեր Ուեյթ Քելլերի՝ Givenchy ապրանքանիշի առաջին տիկին կրեատիվ տնօրենին: Մեգանի զգեստը բաղկացած է  մետաքսի երկու շերտից:

Ի դեպ, կոշիկների ընտրության հարցում Մեգանը կրկին վստահել է վերը նշված ապրանքանիշին:

Հարսնացուն գլխին իբրև քող շողում էր 1932թ.-ի ադամանդե տիարան, որը պատկանել է Ելիզավետա 2-րդի տատիկին՝ թագուհի Մարիին:

Հարրին հարսանեկան արարողությանը ներկայացել էր  բրիտանական բանակի զինվորական համազգեստով, դրա համար, ի դեպ նա նախօրոք թույլտվություն էր հարցրել տատիկից:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ PA, AP, Getty, REX, Reuters, Shutterstock, AFP, WireImage, Empics Entertainment



© NEWS.am STYLE