Ինչպիսի թագուհի եք՝ կախված նրանից, թե երբ եք ծնվել

20:17   20 մայիսի, 2018

Հունվար

Համբերատարության թագուհի

Դուք հաղթահարում եք այն ամենը, ինչ ձեզ համար նախապատրաստել է ճակատագիրը, չեք խոնարհում գլուխը, չեք դժգոհում, իսկ ընթացքում նույնիսկ խորհուրդներ եք տալիս ուրիշներին: Բայց եթե ձեր համբերության բաժակը լցվի, բոլորին խորհուրդ կտանք հնարավորինս հեռու փախչել: Դուք չեք ներում դավաճանությունը:

Փետրվար

Նպատակներին հասնող թագուհի

Դուք վստահ եք ձեր ուժերին, երբեմն նույնիսկ ինքնավստահ եք, համառ ու հպարտ: Բայց ձեզ դա չի փչացնում: Դուք պատրաստ եք դժվարությունների, չեք վախենում լուրջ որոշումներ ընդունել: Նման հատկությունների հավաքածուով դուք ի ծնե ղեկավար եք: Միաժամանակ, շատ եք սիրում երեխաների: Այդպե՞ս է:

Մարտ

Իսկական լեդի թագուհի

Դուք չափազանց զգայուն եք, քնքուշ, խոցելի, նուրբ ու համեստ: Եթե նույնիսկ համառ եք, դա նույնպես քնքուշ տեսք ունի: Դուք ի ծնե ճաշակ եւ ոճի զգացում ունեք: Ձեզ նման թագուհիները միայն իսկական թագավորների են գրավում, որոնք պատրաստ են ասպետորեն պաշտպանել ու պահպանել ձեզ:

Ապրիլ

Ապստամբ թագուհի

Դուք ինչ-որ մեկի կանոնները չեք խախտում: Պարզապես ապրում եք ձեր կանոններով: Դուք վճռական եք, համարձակ, անկեղծ, յուրահատուկ կանացի մագնիսականություն ունեք, որն առաջին հայացքից հմայում է տղամարդկանց: Դուք վարժվել եք, որ ամեն ինչ ձեր ուզածով պետք է լինի:

Մայիս

Մարտնչող թագուհի

Մի զարմացեք: Այո՛, դուք արտաքինից հանդարտ տնային տնտեսուհի եք, բայց հոգու խորքում՝ խիստ եւ արդարացի մարտիկ: Դուք վճռական եք, համարձակ, իսկ ձեր կամքի ուժին բոլորը կարող են նախանձել: Այս ամենը մայիսյան թագուհիներին հաջողակ կյանք է ապահովում:

Հունիս

Պայծառատես թագուհի

Դուք հրաշալի հասկանում եք մարդկանց, միաժամանակ շատ բարի եք ու խուսափում եք կոնֆլիկտներից: Վեցերորդ զգայարան ունենալով՝ դուք կանխատեսում եք ապագան, չնայած երիտասարդության տարիներին հազվադեպ եք վստահում այդ կանխազգացմանը:

Հուլիս

Տղամարդկանց սրտի թագուհի

Գեղեցիկ եւ զիջող աղջիկներ են, որոնք մանկության տարիներին կարող են տառապել իրենց մայրերի իշխանությունից: Սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք բացվում են՝ ինչպես հրաշալի ծաղիկ, որից հնարավոր չէ աչք կտրել: Չնայած իրենք այնքան էլ մեծ նշանակություն չեն տալիս արտաքինին: Առաջին հարաբերությունները կարող են ձախողվել, բայց արդյունքում կգտնեք ձեր տղամարդուն:

Օգոստոս

Թագուհիների թագուհի

Դուք ի ծնե առաջնորդ եք, կարողանում եք հասնել այն ամենին, ինչ ուզում եք, ձեր հետեւից տանում եք մարդկանց: Բայց, ամեն դեպքում, ձեզ համար կարեւորը տունն ու ընտանիքն են: Դա ցույց է տալիս ձեր անկեղծ կողմը, որից շատերը կարող են օգտվել:

Սեպտեմբեր

Կախարդ թագուհի

Խնամված, համեստ արտաքինով, բայց առանձնահատուկ հմայքով, որը կարող է գերել տղամարդուն: Այո, դուք համեղ եք պատրաստում, բայց դա ինչ-որ մոգական, կախարդական բան է: Գոնե ինքներդ հասկանո՞ւմ եք, թե որն է ձեր գաղտնիքը:

Հոկտեմբեր

Զգայնության թագուհի

Դուք ապրում եք զգացմունքներով, եթե նույնիսկ արտաքինից սառն եք թվում: Դուք սառույց եւ կրակ եք: Ճակատագրական կին, որը գերում է տղամարդուն, չնայած հանուն զվարճանալու կարող է հիմարիկի վերածվել: Սակայն հանդարտ ճահճում...

Նոյեմբեր

Գուշակ թագուհի

Դուք կարողանում եք սիրել, անվիճելի է: Դուք կրքոտ եք, խարիզմատիկ, հասկանում եք մարդկանց: Նաեւ կարող եք երազում  տեսնել բաներ, իսկ ունակությունները զարգացանելու դեպքում կարող եք նաեւ կախարդել: Ինչ է, դեռ չե՞ք փորձել:

Դեկտեմբեր

Թափառական թագուհի

Եթե նույնիսկ ամբողջ կյանքում միեւնույն տեղում ապրեք, հոգու խորքում, միեւնույն է, թափառական եք մնում: Կարող եք օրինակելի կին, տանտիրուհի, մայր լինել, բայց ձեր երազանքները... Աստված չանի՝ ինչ-որ մեկն իմանա դրանց մասին: Չնայած ձեր երազանքները կարող են անսպասելիորեն կատարվել: Քանի որ թեթեւ եւ վառ հոգի ունեք:

 

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE