27-ամյա դերասանուհին Լյուկ Բեսոնին մեղադրում է իրեն բռնաբարելու մեջ

14:05   20 մայիսի, 2018

27-ամյա դերասանուհի Սենդ Վան Ռոյը Լյուկ Բեսոնին մեղադրում է իրեն բռնաբարելու մեջ: Աղջիկը հաղորդում է տվել ոստիկանություն եւ պնդում է, որ ռեժիսորը բռնաբարել է իրեն Փարիզի «Բրիստոլ» հյուրանոցում:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին: Դերասանուհին պատմել է, որ ռեժիսորի հետ հանդիպման ժամանակ մեկ բաժակ թեյ է խմել, ինչից հետո կորցրել է գիտակցությունը, իսկ երբ արթնացել է, հասկացել է, որ Բեսոնն իրեն բռնաբարել է:

Ռեժիսորի փաստաբանը հայտարարել է, որ Լյուկ Բեսոնը ցնցված է այդ մեղադրանքներից: Ռեժիսորն իսկապես ճանաչում է դերասանուհուն, սակայն երբեք իրեն թույլ չի տվել որեւէ ոտնձգություն նրա նկատմամբ:

Ինքը՝ դերասանուհին, հայտնել է, որ Բեսոնի հետ հինգ տարի շարունակ սեռական կապի մեջ է եղել: Նա էպիզոդիկ դերեր է խաղացել ռեժիսորի «Տաքսի 5» եւ «Վալերիան» ֆիլմերում:

Աղբյուրը՝ Grazia

Լուսանկարները՝ East News



© NEWS.am STYLE