Օլգա Բուզովան ցանկանում է մասնակցել «Եվրատեսիլին»

16:07   20 մայիսի, 2018

Հաղորդավարուհի Օլգա Բուզովան, որը վերջին շրջանում հանդես է գալիս նաեւ որպես երգչուհի, ակնարկել է  «Եվրատեսիլին» մասնակցելու ցանկության մասին:

Dni.ru-ի հետ զրույցում Բուզովան հայտնել է, որ ինքը հաստատ կանցնի եզրափակիչ, ինչը չի հաջողվել այս տարվա մասնակցի Յուլիա Սամուեյլովային:

«Ես կարծում եմ, որ Յուլիան շատ թույլ էր նման մասշտաբային մրցույթի համար: Եվ եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է եզրափակիչ դուրս գալ, ապա պետք է ինձ ուղարկի մրցույթին»,- հայտնել է նա:



© NEWS.am STYLE