Փոլ ՄակՔարթնին՝ Մեգան Մարքլի հարսանեկան երկրորդ զգեստի մասին

19:11   20 մայիսի, 2018

Մայիսի 19-ին տեղի ունեցավ արքայազն Հարիի եւ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրությունը: Ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Սուրբ Գեորգիի եկեղեցում տեղի ունեցող պսակադրության արարողությանը, որին հյուրընկալվել էին բազմաթիվ աստղեր:

Հայտնի է դարձել, որ Մեգան Մարքլի հարսանյաց զգեստն արժեցել է 200 հազար ֆունտ սթերլինգ: Սակայն պսակադրությունից հետո դերասանուհին մեկ այլ զգեստ է հագել, որը հեղինակել է Ստելլա ՄակՔարթնին:

Այդ կապակցությամբ դիզայների հայրը՝ սըր Փոլ ՄակՔարթնին, Instagram-ում Մեգան Մարքլի եւ Հարիի լուսանկարն է հրապարակել եւ գրել.

«Այնքան հպարտ եմ, որ իմ դուստր Ստելլան մոդելավորել է այս գեղեցիկ զգեստը Մեգանի համար այդքան պատմական օրվա համար: Շնորհավորում եմ բոլորին»:

Նշենք, որ երկրորդ զգեստով Մեգանն ուղեւորվել է հարսանիքի պատվին կազմակերպված պաշտոնական ճաշկերույթին:



© NEWS.am STYLE