Երևանյան ազդ․ Ո՞ւր գնալ այս շաբաթ

12:36   21 մայիսի, 2018

Եվ այսպես, NEWS.am STYLE–ը շարունակում է հետևել քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին։ Տեսնենք, թե այս շաբաթվա ինչ իրադարձություններ ենք առանձնացրել Ձեզ համար։ Սկսենք նրանից , որ մեր մայրաքաղաքում հրաշալի եղանակ է ու երեկոյան խորհուրդ ենք տալիս շրջել երևանյան փաբերում ու բարերում, նստել տեռասում, կոկտեյլներ կամ անանուխով թեյ խմել )))

Քաղաքում այդքան էլ շատ չեն իրադարձությունները, բայց այնուամենայնիվ կան ։

Մայիսի 24-ին Ալ․ Սպենդիարովի անվան օպերայի ու բալետի հայկական ազգային ակադեմիական թատրոնը Ձեզ հրավիրում է Հայաստանի պարի պետական անսամբլի վաստակավոր կոլեկտիվի համերգին, որը սկսվելու է երեկոյան ժամը յոթին։ Տոմսերն արժեն 1500-5000 դրամ։

Մայիսի 26-ին շտապեք սեղաններ պատվիրել Երևանի բարերում։ 22։45-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է, որտեղ «Ռեալը» խաղալու է «Լիվերփուլի» հետ։ Հանդիպումը կայանալու է Կիևում, ու ուշադրության պակաս այն չի ունենա։

Մայիսի 27-ին (ինչպես և 30-ին) Տաթևիկ Հովհաննիսյանը, որը ջազի աշխարհում հաստատ գովազդի կարիք չունի, հրավիրում է իր համերգին, որը կկայանա Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում։ Համերգը սկսվելու է ժամը 19։00-ին։ Տոմսերը, եթե իհարկե դեռ մնացել են, արժեն 5000-20000 դրամ։

 



© NEWS.am STYLE