Ջորջ Քլունին արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին պարել է Մեգան Մարքլի ու Քեյթ Միդլթոնի հետ

11:06   21 մայիսի, 2018

Շաբաթ օրը տեղի է ունեցել Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի հարսանեկան արարողությունը։ Պսակադրությունը տեղի է ունեցել Լոնդոնում, սուրբ Գեորգի եկեղեցում, որից հետո արքայազն Հարրիի ու Մեգանի հարսանիքի կապակցությամբ միանգամից մի քանի երեկույթներ են սկսվել։   

Դրանցից մեկին՝ ամենառաջինին, ներկա էին Ջորջ ու Ամալ Քլունիները (աստղային հյուրերից էին նաեւ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը, Օփրա Ուինֆրին, Բեքհեմները եւ այլն)։ Ու դերասանը որոշել է ցուցադրել իր պարային հմտությունները՝ սկզբում պարի հրավիրելով Մեգան Մարքլին, իսկ հետո Քեյթ Միդլթոնին, հայտնում է The Mirror-ը:

Ափսոս, որ համացանցում չկա այդ պարերի տեսագրությունները։ Ըստ մոտ կանգնած աղբյուրների՝ երեկույթը դժվար էր ավանդական ոճի երեկույթ անվանել:

Բարում կային «աշխարհի բոլոր տեսակի ոգելից խմիչքները» (ի դեպ, ճաշացանկում կային նաեւ բուրգերներ), իսկ Մեգանն ու արքայազն Հարրին, ի դեպ, իրենց առաջին հարսանեկան պարը կատարել են Ուիթնի Հյուսթոնի «I wanna dance with Somebody» երգի ներքո։

Լուսանկարները՝ Getty, REX, Shutterstock, AFP, WireImage, Empics Entertainment, AP

 

 



© NEWS.am STYLE