Billboard Awards 2018. Էդ Շիրանը, Բրունո Մարսը, Քենդրիկ Լամարն ու այլ հաղթողներ

11:33   21 մայիսի, 2018

Կիրակի երեկոյան, Լաս Վեգասում կայացել է «Billboard Awards 2018» երաժշտական մրցանակաբաշխությունը։ Մենք արդեն միասին ուսումնասիրեցինք կարմիր գորգուղու արարողության մասնակիցների կերպարանքները, որոնցից առանձնանում էին Թեյլոր Սվիֆթը, Ջեյ Լոն ու Սիարան։

Իսկ հիմա անցնենք մրցանակաբաշխության հիմնական հաղթողներին։

Էդ Շիրանը ճանաչվել է լավագույն երգիչ ու լավագույն արտիստ։ Բացի դրանից, նա ամենաշատ վաճառվող երաժիշտ է ճանաչվել, իսկ նրա Shape of You երգը հաղթել է «լավագույն ռադիոհիթ» անվանակարգում։

Ջենեք Ջեքսոնը՝ մրցանակաբաշխության կուռք, Despacito-ն՝ Billboard հիթ շքերթի լավագույն երգ, Բրունո Մարսը՝ լավագույն R&B կատարող ու լավագույն շրջագայություն կազմակերպող, Քենդրիկ Լամարը՝ լավագույն ռեփեր, Քարդի Բին՝ լավագույն կին ռեփ կատարող, Դրեյքը՝ լավագույն կատարող Billboard հիթ շքերթներում։

 

Աղբյուրը՝ DailyMail



© NEWS.am STYLE