«Ամերիկահայերի 7%-ը պահանջում է՝ ուստա Նիկոլ». Շպռոտ (տեսանյութ)

10:57   21 մայիսի, 2018

Երգչուհի Շպռոտը, ով բնակվում է Միացյալ Նահանգներում, Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում 38-ամյա երգչուհին կատարում է իր Կտրիճ Դավո հիթը, որն ի դեպ, նա կատարել էր Հանրապետության հրապարակի հանրահավաքներից մեկի ժամանակ՝ փոխելով հայտնի երգի բառերը: Լուսանկարին կից երգչուհին գրել է. «Ամերիկահայերի 7%-ը պահանջում ա՝ Ուստա Նիկոլ»:

A post shared by Shprotofficial (@shprotofficial) on

Ավելի վաղ Շպռոտը սոցիալական կայքերի իր էջերում կարճ զգեստով լուսանկար էր տեղադրել, որն ամբողջությամբ ընդգծում էր նրա բարեմասնությունները:

Հիշեցնենք, որ երգչուհին օրեր առաջ ժամանել էր Երեւան՝ մասնակցելու համաժողովրդական շարժմանը: Նա ելույթ էր ունեցել Հանրապետության հրապարակում, ինչից հետո պատասխանել իր հասցեին հնչող քննադատություններին.

«Երեկ ոմանք իրենց դժգոհությունն էին հայտնում. ասում էին՝ մի հատ լուրջ ու ծանր երգչուհի չկար, որ Շպռոտին հանեցիք բեմ... Իհարկե՝ կան, էնքան ծանր, որ բեմն իրենց ծանրությունից կկոտրվի... կամ՝ ինձ վճարել են, որ գամ ու ձեռի հետ էլ ինձ փիառ անեմ... Ոչ, սիրելիներս, ես փիառի կարիք չունեմ, իսկ տոմսս ես եմ գնել, ի դեպ՝ տանս վարձի գումարով... Հեսա նորից գնում եմ հետ ու շարունակեմ իմ բանվորի կյանքը Միացյալ Նահանգներում»,- նշել է երգչուհին՝ մեկ այլ հոլովակին կից գրելով.

«Այս օրը ես միշտ կհիշեմ... Երկու օրից կվերադառնամ Միացյալ Նահանգներ եւ ուզում եմ ձեզ միշտ այսպես ուրախ տեսնեմ, իմ հայ ժողովուրդ»,- գրել էր նա:

 

 



© NEWS.am STYLE