Լենա Ղազարյանը՝ նոր երգի տեսահոլովակի եւ դրա հատուկ նշանակության մասին

12:08   21 մայիսի, 2018

Լենա Ղազարյանը նորություն ունի: Երաժշտական նախագծերից հայտնի երգչուհին շուտով կներկայացնի նոր երգ եւ տեսահոլովակ, որի պրեմիերան կկայանա մայիսի 28-ին: Լենան տեսահոլովակի առաջին կադրերն է տրամադրել NEWS.am STYLE-ին եւ մանրամասներ ներկայացրել.

«Երգը կոչվում է «Մարտիկի պար»: Այն հեղինակել է Տիգրան Աթայանը, որը նաեւ իմ «Փակուղի» երգի հեղինակն է, որով էլ հաղթեցի «Պրեմիերա» նախագծում: Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Վիրաբյանն է: Նկարահանումներն իրականացվել են Հաղթանակի զբոսայգում եւ տեւել են մեկ օր»,-ասում է Լենան՝ հավելելով, որ երգն իր համար ունի հատուկ նշանակություն եւ պատահական չէ, որ պրեմիերան կայանալու է հենց մայիսի 28-ին՝ առաջին հանրապետության օրը.

«Այն նվիրված է մեր զինվորներին, մեր հերոսներին, ովքեր պետք է միշտ իրենց պարով հաղթանակ տանեն»,-հավելեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE