Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել դստերը, իսկ Սերենա Ուիլյամսը՝ երեկոյան զգեստի տակից երևացող մարզակոշիկը

12:10   21 մայիսի, 2018

Ինչպես գիտեք, Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը հրավիրված էին արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի պսակադրւթյանը,  որը տեղի է ունեցել մայիսի 19-ին՝ Լոնդոնի  սուրբ Գեորգի եկեղեցում, որին հետևում էր ամբողջ աշխարհը։

Ալեքսիսն ու Սերենան շատ նրբագեղ տեսք ունեին, զույգը նաև մասնակցել է պսակադրությանը հաջորդած երեկույթներին։

Ալեքսիսը նախընտրել էր սև սմոքինգը, իսկ Սերենան ՝ Valentino ապրանքանիշի անսամբլ։

Օհանյանը նաև հասցրել է լուսանկարվել դստեր հետ, մինչ Սերենան պատրաստվում էր երեկույթին։

A post shared by Serena Williams (@serenawilliams) on

Սերենան, ի դեպ, հրապարակել է տեսագրություն, որի մակագրության մեջ բացատրել է, որ նույնիսկ երբ երեկոյան զգեստով է՝ նախընտրում է մարզակոշիկ հագնել )))



© NEWS.am STYLE