Ալինա Մարտիրոսյանը հյուր է գնացել մշակույթի նորանշանակ նախարարին

13:05   21 մայիսի, 2018

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում դերասանուհին մշակույթի նորանշանակ նախարար՝ Լիլիթ Մակունցի հետ է: Հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը գրել է հետևյալ մեկնաբանությունը. «Մշակույթի մեր արժանի նախարար»:

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում ամուսնու հետ սիրառատ լուսանկար էր հրապարակել: Ամուսինները ջերմ գրկախառնված էին: Այս հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը գրել էր հետևյալ մեկնաբանությունը. «Այսօր ընտանիքի միջազգային օրն է: Մաղթում եմ բոլորիդ սեր և ջերմություն։ Ցանկանում եմ առողջություն, և առողջ մթնոլորտը թող գերիշխի մեր ընտանիքներում։ Աստված օրհնի բոլորիս ընտանիքները»:



© NEWS.am STYLE