VARDA-ն «շանտաժի» է ենթարկել կայանատեղիի աշխատակցին, իսկ հետո ցուցադրել «գիշերային պար սիրեցյալի համար»

13:27   21 մայիսի, 2018

VARDA-ն նախանձելի համառությամբ շարունակում է իր ակտիվ գործունեությունը սոցցանցերի իր միկրոբլոգում։ Instagram-ի իր էջում պարուհին յուրօրինակ լուսանկար Է հրապարակել:

«Հանուն այս լուսանկարի՝ շանտաժի եմ ենթարկել կայանատեղիի աշխատակցին։ Հրաժարվել եմ վճարել, քանի դեռ նա չլուսանկարի ինձ»,- պատմել է վերոնշյալ լուսանկարի մասին աղջիկը։

Իսկ ավելի ուշ հայուհին ահա այսպիսի նրբագեղ պարի տեսանյութ է հրապարակել։

«Գիշերային մաստեր-կլաս ՝ «Պար սիրեցյալի համար» VARDA-ի կողմից»,- մակագրել է տեսանյութը հայուհին։

 



© NEWS.am STYLE