Լերա Կուդրյավցեւան ուզում է ծննդաբերել այն նույն կլինիկայում, որտեղ Քարդաշյանների ընտանիքի անդամներն են ծննդաբերել

14:29   21 մայիսի, 2018

Ինչպես արդեն հայտնել էինք բոլորովին վերջերս՝ 46-ամյա Լերա Կուդրյավցեւան հղի է։ Ապրիլի վերջին լրատվամիջոցները սկսեցին խոսել Կուդրյավցեւայի հղիության մասին, երբ նրա ամուսինը՝ Իգոր Մակարովը, Instagram-ում հրապարակեց  մի շարք լուսանկարներ՝ Հռոմում անցկացրած արձակուրդներից, որտեղ երևում էր հեռուստահաղորդավարուհու կլորացած փորիկը։

«Լերան իրոք հղի է։ Այս պահին նա որոշում է, թե որտեղ է ծննդաբերելու։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ոչ Ռուսաստանում։ Ժամկետը ամռան վերջ- աշնան սկիզբ է։ Նրա համար արդեն դժվար է փորը ծածկելը նույնիսկ լայն հագուստի տակ»,- հաղորդավարուհու շրջապատից հայտնել են «Starhit»-ին։

Մոտ կանգնած աղբյուրների խոսքով, Լերան ընտրում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև ու ավելի շատ հակված է ընտրել Լոս Անջելեսում գտնվող Sinai Ceders հիվանդանոցը, որտեղ ծննդաբերել են Քարդաշյանների ընտանիքի բոլոր անդամները։  

 



© NEWS.am STYLE