Կիրկորովն ու Լեպսը երգում են «Рюмка водки на столе»  

14:44   21 մայիսի, 2018

Ֆիլիպ Կիրկորովի «Цвет настроения синий» երգի տեսահոլովակը  ռեկորդներ է սահմանում YouTube-ում։ Երգիչն Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր՝ տեսահոլովակի նկարահանումների ընթացքից։

A post shared by Филипп Киркоров (@fkirkorov) on

Բեքսթեյջի լուսանկարները Կիրկորովը նվիրել է Գրիգորի Լեպսին, որի հետ նա նկարահանման հարթակում կատարել է «Рюмка водки на столе» երգը։

«YouTube-ում «Цвет настроения синий» տեսահոլովակի դիտումների հաշվիչը սրընթաց մոտենում է 30 միլիոնի ու դա Ռուսաստանում բացարձակ ռեկորդ է @vecherniy_urgant –ում տեսահոլովակի պրեմիերայի օրվանից հետո՝ 3 շաբաթվա ընթացքում։ Ու այսօր, ես ուզում եմ սկսել նոստալգիկ հիշողությունների փոքր շարք՝ նկարահանման հարթակից ու բեքսթեյջից, այն ամենը, ինչ մնացել է կադրերի հետևում ու ինչը եթերում չի հայտնվել մի շարք պատճառներով։ Ու ուզում եմ սկսել բնականաբար ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՍՇՏԱԲԻ ԱՍՏՂ, ՓԱՅԼՈՒՆ, ԻՆՔՆԱՀԵԳՆԱԿԱՆ, ՀՈՅԱԿԱՊ, ՀՄԱՅԻՉ ՈՒ ՊԱՐԶՎՈՒՄ Է ՆԱԵՒ՝ ՑՆՑՈՂ ԴԵՐԱՍԱՆ ՈՒ ԿԱՏԱԿԵՐԳՈՒ՝ ԳՐԻԳՈՐԻ ԼԵՊՍԻՑ։ Կեցցե՛ս ԳՐԻԳՈՐԻ ՎԻԿՏՈՐԻ ու ևս մեկ անգամ շնորհակալություն, որ համաձայնել ես մասնակցել այս ԳՈՐԾԱՐՔԻՆ։ Դու իսկական ընկեր ես»,- գրել է Կիրկորովը։

 

 



© NEWS.am STYLE