Ալլա Պուգաչովան արտասվել է իր ոճաբանի տեսահոլովակում նկարահանվելուց հետո

16:27   21 մայիսի, 2018

Ալլա Պուգաչովան արտասվել է իր ոճաբանի տեսահոլովակում նկարահանվելուց հետո։ 69-ամյա երգչուհին նկարահանվել է Ալիշերի տեսահոլովակի  զանգվածային տեսարաններում: Նա ներկայացել է  սովորական հագուստով՝ ջինսով, մարզաշապիկով, բեյսբոլկայով ու երկար անձրևանոցով։ Նա իրեն անմիջական էր պահում տեսահոլովակի մյուս մասնակիցների հետ՝ նրանց հետ միասին ակտիվ տեղաշարժվելով հեղեղատներով։

«Մենք այնտեղ քիչ էր մնում 100 անգամ ընկնեինք, իսկ նա առանց կանգ առնելու, առանց տրտնջալու․․ ոչ մի անգամ չասեց՝ թողեք մի քիչ կանգնեմ, հանգստանամ։ Ես շնչակտուր էի լինում, իսկ նա՝ ոչ»,- մեջբերում է «ՖեդերալՊրես»-ը աղջկան, ով Պուգաչովայի հետ համատեղ նկարահանումների մասին պատմում էր «Ты не поверишь» հաղորդման ժամանակ։

Ականատեսները նաեւ պատմել են, որ Պուգաչովան չի կարողացել զսպել արցունքները, երբ գրկել է իր ոճաբան  Ալիշերին։

Պուգաչովան հայտնել էր, որ անվճար է նկարահանվել տեսահոլովակում։



© NEWS.am STYLE