Սիրուշոն հրապարակել է CNN-ի՝ Հայաստանի մասին պատմող տեսանյութը

16:10   21 մայիսի, 2018

Երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր տեսանյութ է հրապարակել: Երգչուհին իր տեղադրած տեսանյութում հետևորդներ-երկրպագուների հետ կիսվել է CNN-ի՝ Հայաստանի մասին պատմող տեսանյութով: Երգչուհին տեսանյութը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Դիտեք CNN-ը», ապա նշել է Սերժ Թանկյանին:

Նշենք, որ ավելի վաղ 31-ամյա երգչուհին իր Instagram-ում կրտսեր որդու՝ Միքայելի հետ լուսանկար էր հրապարակել եւ գրել. «Իմ փոքրիկը երկու տարեկան է»:

Հիշեցնենք, որ Սիրուշոն մայիսի 4-ին ելույթ է ունեցել Լիբանանի հայ համայնքի համար, որից մի կադր տեղադրել է իր Instagram-ում:

 

 

 

 

 

 



© NEWS.am STYLE