Նազենի Հովհաննիսյանի հմայիչ լուսանկարները՝ Փարիզից

17:07   21 մայիսի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհին իր տեղադրած լուսանկարներում գտնվում է Փարիզում:

Նազենի Հովհաննիսյանն իր հրապարակումներին   կից մեկնաբանություն չի թողել, սակայն հեշթեգներում նշել է՝ «Փարիզի անսահման գեղեցկություն, ճամփորդություն, սիրուց բացի ոչինչ» բառերն ու բառակապակցությունները:

Ավելի վաղ հաղորդավարուհին իր միկրոբլոգում նորաձեւության բլոգեր, նկարիչ ու դիզայներ Արմեն Երիցյանի հետ լուսանկար էր հրապարակել, որին կից նա անդրադարձել էր գեղեցկությանն ու մարդկանց տարբեր լինելուն:

Նազենի Հովհաննիսյանը գրել էր. «Վերջերս պարզեցի, որ մարդկանց մեծ մասին բարկացնում է գեղեցկությունն ու մարդու տարբեր լինելը... ցավալի բացահայտում էր... Ինձ՝ ընդհակառակն, հիացնում է։ Դրա համա՛ր էլ սկզբունք ու խիզախություն է պետք։ Արմենը գեղեցկություն է ստեղծում, ու չի վախենում տարբեր լինելուց»։



© NEWS.am STYLE