80-ամյա Կոբզոնի մասնակցությամբ տեսանյութը ցնցել է համացանցը

17:29   21 մայիսի, 2018

Օրերս, 80-ամյա Իոսիֆ Կոբզոնը դարձել է օլիգարխ Միխայիլ Գուցերիեւի (ով, ի դեպ, ռուսական էստրադայի համարյա բոլոր ներկայացուցիչների համար երգեր է գրում) հոբելյանական երեկոյի աստղային հյուրերից մեկը: Սակայն, մարդիկ, ովքեր նայել են այդ երեկոյի տեսանյութը, որտեղ նաեւ լեգենդար արտիստն է նկարահանված,  վշտացել են ու եկել եզրակացության, որ նա մումիայի է նմանվել: Ինչպես տեղեկացնում է «Дни»-ին միջոցառմանը ներկա են եղել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, նաեւ KP.ru աշխատակիցը, ով նկարել է լեգենդար կատարողին: Կոբզոնին նկարահանել են այն պահին, երբ նա իր օգնականի ձեռքը բռնած անցնելիս է շարքերի արանքով:

Легендарный Иосиф #Кобзон в #кремль на юбилее Гуцериева. Видео #kpru

A post shared by Светская Хроника "КП" (@kp_star_onlinekp) on

Կոբզոնի բազմաթիվ երկրպագուներն անհանգստացած են: Իրենց կարծիքով 80-ամյա Կոբզոնը ծերացել է:

«Անգամ չգիտեի, որ ամեն ինչ վատ է, շատ, շատ, շատ ափսոս, առողջություն այդ քաջ մարդուն», «Հազիվ է քայլում», «Կարծես մումիա լինի», «Ափսոս… ամեն ինչ անցնում է, բոլորը հեռանում են……», «Շատ տկար է», - արտահայտվել են անհանգստացած երկրպագուները:

 



© NEWS.am STYLE