Սոֆյա Պողոսյանը կտրուկ փոխել է սանրվածքը

18:04   21 մայիսի, 2018

Դերասանուհի, մոդել Սոֆյա Պողոսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է տեղադրել: Իր հրապարակած լուսանկարում Սոֆյան փոխել է սանրվածքը՝ կտրելով վարսերը նա ներկայացել է նոր կերպարում: Լուսանկարին կից ռուսերեն լեզվով գրել է Սթիվեն Սոդերբերգի խոսքերը. «Շատ հեշտ է լինել մռայլ եւ անհասկանալի, դժվար է լինել պարզ ու բարի…»:

Հիշեցնենք, որ դերասանուհի, մոդել Սոֆյա Պողոսյանը նույնպես համալրել էր այն հայտնիների շարքերը, ովքեր չկարողացան անտարբեր մնալ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին եւ միացան Համաժողովրդական շարժմանը:

Դերասանուհին Instagram-ի իր էջում դիմակավորված ոստիկանների սև-սպիտակ լուսանկար էր հրապարակել, որը մեկնաբանել էր հետևյալ կերպ. «Ինչպե՞ս կարելի է անտարբեր մնալ ստալինյան դիկտատուրայի հանդեպ...»:



© NEWS.am STYLE