Պապարացիները լուսանկարել են Ջորջ եւ Ամալ Քլունիներին՝ իրենց երեխաների հետ (ֆոտո)

18:36   21 մայիսի, 2018

Շաբաթ օրը տեղի է ունեցել Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի հարսանեկան արարողությունը, որին մասնակցել են նաեւ հայտնի աստղեր: Նրանց թվում են եղել նաեւ Ջորջ եւ Ամալ Քլունիները:

Հարսանիքից հետո ամուսինները որոշել են մեկնել հանգստի: Օդանավակայանում պապարացիներին հաջողվել է առաջին անգամ լուսանկարել Քլունիների երեխաներին:

Ճիշտ է՝ կադրում երկվորյակից միայն մեկն է երեւում:

Ի դեպ, Ջորջ Քլունիի մասին: Արքայական հարսանիքին դերասանը որոշել է ցուցադրել իր պարային հմտությունները՝ սկզբում պարի հրավիրելով Մեգան Մարքլին, իսկ հետո Քեյթ Միդլթոնին, հայտնում է The Mirror-ը:

Աղբյուրը՝ OK Magazine



© NEWS.am STYLE