Քրիսի Թեյգենը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարն ու հայտնել նրա անունը

22:13   21 մայիսի, 2018

Օրեր առաջ Ջոն Լեջենդի կինը՝ մոդել Քրիսի Թեյգենը, նրան որդի է պարգեւել: Երեխան լույս աշխարհ է եկել մայիսի 16-ին, ինչի մասին Քրիսին հայտնել է իր Twitter-ում.

«Ինչ-որ մեկն արդեն այստեղ է»,- գրել է մոդելը: 

Եվ հիմա նա հրապարակել է որդու առաջին լուսանկարը, ինչպես նաեւ հայտնել նրա անունը.

«Բարեւ, երկիր: Սա Մայլզ Թեոդոր Սթիվենսն է: Մեր տունը լցված է սիրով: Շնորհակալ ենք բոլորին ջերմ շնորհավորանքների համար»,- լուսանկարին կից գրել է նորաթուխ մայրիկը:

Նշենք, որ Ջոնն ու Քրիսին մեծացնում են իրենց նաեւ դստերը՝ Լունային:

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարը՝ Getty



© NEWS.am STYLE