51-ամյա Վենսան Կասելն ամուսնանում է 21-ամյա աղջկա հետ

20:06   21 մայիսի, 2018

51-ամյա Վենսան Կասելն ամուսնանում է իր 21-ամյա ընկերուհու՝ Թինա Կունակիի հետ: Այս մասին աղջիկն ինքն է ակնարկել՝ Instagram-ում դերասանի հետ համատեղ լուսանկար հրապարակելով, որն ուղեկցել է նշանադրության մատանու էմոջիով.

Ըստ արեւմտյան ԶԼՄ-ների՝ զույգը պատրաստվում է ամուսնանալ օգոստոսին: Թինան արդեն ընտրել է իր հարսանեկան զգեստը Viktor & Rolf-ից, իսկ հարսանեկան արարողությունը նախատեսված է ֆրանսիական Բիարից քաղաքում:

Աղբյուրը՝ OK Magazine

Լուսանկարը՝ Frivolette-ից



© NEWS.am STYLE