«Ինձ կանգնեցնելու համար պետք է սպանեք ինձ». Եվա Ռիվաս

21:11   21 մայիսի, 2018

Եվա Ռիվասը հերթական սադրիչ գրառումն է արել Instagram-ում.

«Ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ իմ նպատակներին հասնելու ճանապարհին: Որքան էլ ինձանից շատ ժամանակ պահանջվի, ինչպիսի դժվարություններ էլ որ սպասեն ինձ, ես կստանամ այն, ինչ ուզում եմ այս կյանքից: 12 տարվա ընթացքում ես այնպիսի բաներ եմ վերապրել, որ հիմա ինձ կանգնեցնելու համար պետք է սպանեք ինձ»,- գրել է Ռիվասը:

Ի դեպ, երգչուհին վերջերս դիմել է բախտգուշակի օգնությանը:

«Ես նորից սկսել եմ անանուն նամակներ ստանալ մահացու անեծքների վերաբերյալ: Եվ քանի որ ես դրա միջով մեկ անգամ արդեն անցել եմ եւ հազիվ եմ կարողացել հաղթահարել, որոշեցի դիմել իմ ծանոթ գուշակին, որպեսզի փորձեմ նաեւ հասկանալ, թե ինչու իմ անձնական կյանքում որեւէ տեղաշարժ չկա»,- պարզաբանել էր իր քայլը Եվան:



© NEWS.am STYLE