Ալեքսիս Օհանյանը դիմում է հայ տատիկների օգնությանը

20:34   21 մայիսի, 2018

Ինչպես արդեն հաղորդել ենք, Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը հրավիրված էին արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի պսակադրւթյանը, որը տեղի է ունեցել մայիսի 19-ին՝ Լոնդոնի սուրբ Գեորգի եկեղեցում:

Զույգը նաեւ մասնակցել է պսակադրությանը հաջորդած երեկույթներին, սակայն տուն վերադառնալուց հետո Reddit կայքի հիմնադիրը հիվանդացել է: Իր Twitter-ի էջում Ալեքսիսը գրել է, որ արթնացել է հիվանդ՝ կոկորդի ցավով, եւ պատրաստվում է հեռու մնալ իր կնոջից եւ աղջկանից, որպեսզի չվարակի նրանց:

Ավելի ուշ Օհանյանը դիմել է հայ տատիկներին՝ նրանցից արագ բուժման դեղամիջոցի բաղադրատոմսը հարցնելով.

«Բոլոր հայ տատիկներին. մեր կախարդական սառը դեղամիջոցի բաղադրատոմսը թեյի, բրենդիի եւ մեղրի խառնո՞ւրդն է»:



© NEWS.am STYLE