Քեթի Փերին քննադատել է Մեգան Մարքլի հարսանյաց զգեստը

23:04   21 մայիսի, 2018

Մայիսի 19-ին Լոնդոնում տեղի ունեցավ արքայազն Հարիի եւ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրությունը: Ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Սուրբ Գեորգիի եկեղեցում տեղի ունեցող արարողությանը, որին հյուրընկալվել էին բազմաթիվ աստղեր:

Այս հարսանիքի մասին դեռ երկար կխոսվի, հատկապես՝ հարսնացուի ընտրած կերպարի մասին:

Եվ այսպես, Մեգանի զգեստի վերաբերյալ իր կարծքին է հայտնել երգչուհի Քեթի Փերին: Նա քննադատել է դքսուհու զգեստը՝ նշելով, որ լավ կլիներ՝ այն մի փոքր կիպ լիներ եւ ընդգծեր մարմինը: Քեթին նաեւ համեմատել է Քեյթ Միդլթոնի եւ Մեգան Մարքլի հարսանյաց զգեստները եւ ասել, որ, միանշանակ, Քեյթը հաղթել է:

Իսկ մենք հիշեցնենք, որ Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը 200 հազար ֆունտ սթերլինգ է արժեցել: Հարսնացուի գլխին շողում էր թագուհի Մերիի գլխազարդը:

Աղբյուրը՝ OK Magazine



© NEWS.am STYLE