Ադրբեջանցիները կոտրել են Աստղիկ Սաֆարյանի Instagram-յան էջը

22:05   21 մայիսի, 2018

Վերջին շրջանում ադրբեջանցի հաքերների թիրախում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների Instagram-յան էջերն են: Բոլորովին վերջերս նրանք կոտրել էին Նազենի Հովհաննիսյանի, Եվա Ռիվասի, Սիլվա Հակոբյանի, Էրիկի սոցցանցային էջերը, իսկ այժմ նրանց թիրախում է հայտնվել Աստղիկ Սաֆարյանի էջը:

Երգչուհու Instagram-ը կոտրել են եւ տեղադրել հետեւյալ հաղորդագրությունը.

«Ձեր հաշիվը կոտրել է Ադրբեջանի կիբեր բանակը»:

Հաքերները փոխել են նաեւ Աստղիկի էջի անվանումն ու ջնջել լուսանկարների մեծ մասը:



© NEWS.am STYLE