80-ամյա Իոսիֆ Կոբզոնը համացանցի օգտատերերին ցնցած տեսանյութից հետո պատմել է իր առողջության վիճակի մասին

10:11   22 մայիսի, 2018

Համացանցի օգտատերերին ցնցած տեսանյութից հետո 80-ամյա Իոսիֆ Կոբզոնը պատմել է իր առողջական վիճակի մասին:

Հիշեցնենք, որ առասպելական կատարողին ոչ լավ վիճակում տեսագրել էր տեղական լրատվամիջոցների աշխատակիցներից մեկը։ Օրերս Կոբզոնը հյուրընկալել էր օլիգարխ Միխայիլ Գուցերիեւի հոբելյանական երեկոյին (ով նաև գրեթե ամբողջ ռուսական էստրադայի համար երգեր է գրում), սակայն նրանք, ովքեր տեսել են տեսագրությունը, շատ վշտացել էին ու եզրակացրել, որ Կոբզոնը սարսափելի տեսք ունի ու մումիայի է նմանվել: (Ի դեպ, այդ տեսանյութն արդեն ռուսական լրատվամիջոցներից ջնջված է):

Ինչպես տեղեկացնում է «Дни»-ին միջոցառմանը ներկա են եղել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, նաեւ KP.ru աշխատակիցը, ով նկարել է լեգենդար կատարողին: Կոբզոնին նկարահանել են այն պահին, երբ նա իր օգնականի ձեռքը բռնած անցնելիս է եղել շարքերի արանքով:

Տեսանյութից հետո երկրպագուները լրջորեն մտահոգվել են նրա ինքնազգացողությամբ։ Տեսնելով, թե ինչպես է Կոբզոնը քայլում օգնականների օգնությամբ՝ նրանք եզրակացրել են, որ 80-ամյա երգիչը հիվանդ ու հյուծված է։

«Ես ինձ լավ եմ զգում, ամեն ինչ լավ է։ Հիմա ես մտադիր եմ այցելել իմ ծանոթներից մեկի հոբելյանական երեկոյին»,- մեջբերում է երգչին «Пятый канал»-ը: 



© NEWS.am STYLE