Սանկտ –Պետերբուրգում ավազից քանդակել են Օլգա Բուզովային՝ Կլեոպատրայի կերպարանքով

11:04   22 մայիսի, 2018

Սանկտ Պետերբուրգում ավազից Օլգա Բուզովայի արձանն են ստեղծել՝ Կլեոպատրայի կերպարանքով, հայտնում է KP.ru-ն։ Քանդակագործ Անդրեյ Վաժինսկին այն երկու օրվա ընթացքում է ստեղծել։

«Կարծում եմ, պետերբուրգցիներին հաճելի կլինի տեսնել իրենց համաքաղաքացուն։ Այս քանդակը դիմանկար է, նման քանդակն աշխատատար է համարվում, քանի որ պետք է արտաքին նմանություն լինի։ Քանդակը ստեղծելու համար երկու օր է պահանջվել։ Իհարկե նախընտրելի կլիներ բնորդից քանդակելը։ Իսկ այսպես ստացվել է Օլգա Բուզովա- Կլեոպատրա- Վաժինսկի հիբրիդ։ Ինչո՞ւ հենց Կլեոպատրա։ Ախր Օլգան նման է Կլեոպատրային։ Պատրաստ եմ փոփոխություններ անել, եթե Օլգան ցանկանա»,- նշել է հեղինակը։

«Ես պարտադիր կփոխանցեմ  դստերս, նրա համար շատ հաճելի կլինի»,- վստահեցնում է Օլգայի մայրը՝ Իրինա Բուզովան:

«Այս քանդակն առաջինը չէ Օլյայի կյանքում։ 2007-ին Մոսկովյան թանգարանում հայտնվել էին նրա մեղրամոմե քանդակները։ Այնտեղ Օլյան պատկերված էր Ռոման  Տրետյակովի հետ, որպես նախագծի ամենապոպուլյար զույգ։ Բայց Կլեոպատրայի կերպարանքն արդեն նորույթ է։ Հաճելի է, որ դուստրս ասոցացվում է նման գեղեցիկ ու խելացի կնոջ հետ։ Չնայած Օլյան ավելի շատ ինձ իշխանուհի Օլգային ու Կին-կատվին է հիշեցնում»։

Լուսանկարները՝ Ալեքսանդր Գլուզի



© NEWS.am STYLE