Գարիկ Մարտիրոսյանի կինն իրեն համեմատել է Մերիլին Մոնրոյի ու Մերիլին Մենսոնի հետ

12:33   22 մայիսի, 2018

Ժաննա Լեւինան հումորի հարցում  հաստատ  խնդիր չունի, նրա հումորի զգացողությունը հաճախ նույնիսկ ավելի սուր է, քան Գարիկ Մարտիրոսյանինը)))

Բացի դրանից հայ շոումենի կինը շատ ակտիվ է Instagram-ում։ Հատկապես, երբ ճամփորդում է։

Հիմա Ժաննան ընտանիքի հետ միասին Փարիզում է գտնվում, ու ահա այսպիսի լուսանկարներ է հրապարակում «Հաղթական կամար»-ի ֆոնին։

Լուսանկարներում Ժաննան որոշել է իրեն համեմատել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են՝ Մերիլին Մոնրոն ու Մերիլին Մենսոնը։

«Այս լուսանկարում ես Մերիլինի կրկնօրինակն եմ։ Միայն չեմ կարողանում կողմնորոշվել՝ Մերիլին Մոնրոյի, թե՞ Մերիլին Մենսոնի»,- մակագրել է լուսանկարը Ժաննան։



© NEWS.am STYLE