Գարիկ Մարտիրոսյանն արխիվային լուսանկար է հրապարակել

13:36   22 մայիսի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լեւինայից հետո եկավ նաև Գարիկի հերթը, որն իր Instagram-յան էջում այնքան ակտիվ չէ, որքան նրա կինը, բայցեւայնպես, նա էլ է ժամանակ առ ժամանակ ուշագրավ լուսանկարներ հրապարակում։

Այս անգամ Գարիկն ուրախացրել է արխիվային լուսանկարով, որտեղ պատկերված է «Прожекторперисхилтон» շոուի ամբողջ կազմը՝ Գարիկը, Ալեքսանդր Ցեկալոն, Իվան Ուրգանտը ու Սերգեյ Սվետլակովը։

«2008-ի մայիսին ցուցադրվեց «Прожекторперисхилтон»-ի առաջին թողարկումը։ Ինչ արագ անցան այս 10 տարիները․․․ 9 տարվա պես (հեղինակի ուղղագրությունն ու կետադրությունը պահպանված են, խմբ․)»- մակագրել է լուսանկարը Գարիկ Մարտիրոսյանը։

Մեկնաբանություններում Գարիկի բաժանորդները սկսել են շոումենին խնդրել նորից նկարահանել շոուն ու նոր եթերաշրջան բացել։

 



© NEWS.am STYLE