Յուտա նահանգը ներկայացնող հայուհին չի կարողացել նվաճել «Միսս ԱՄՆ» տիտղոսը

13:09   22 մայիսի, 2018

Երեկ ԱՄՆ-ում , Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքում կայացել է «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթը, որին մասնակցել է նաև Յուտա նահանգը ներկայացնող հայուհի`Նարինե Իշխանովան՝ Թուրքմենստանից։ Սակայն, աղջիկը չի անցել եզրափակիչ փուլ, որտեղ մրցում էին հինգ նահանգների ներկայացուցիչները։

Իսկ մրցույթի հաղթող է ճանաչվել 23-ամյա Սարա Ռոուզ Սամմերսը՝ Նեբրասկա նահանգից, հայտնում է TVLine-ը։

Սամերսը ծնունդով Օմահայից է, պիլատեսի հրահանգիչ ու ապագա մանկական մասնագետ է։ Առաջին երեք մրցանակային տեղերի համար պայքարում նա առաջ է անցել Հյուսիսային Կարոլինայից ու Նեւադայից իր մրցակցուհիներից վերջին փորձության արդյունքներով, որտեղ մասնակիցներին հարցնում էին, թե ինչ կգրեին նրանք դատարկ պաստառի վրա երթի ճանապարհին։

«Ես կգրեի․ «Հայտնեք ձեր դիրքորոշման մասին․․․» Գնացեք ու խոսեք մարդկանց հետ, եթե նրանք հարցեր ունեն։  Շփվեք նրանց հետ։ Լսեք նրանց տեսակետները։ Մենք հիմա ԱՄՆ-ում պետք է մեծ ուշադրություն դարձնենք իրար լսելուն»,- նշել է աղջիկը:

«Միսս ԱՄՆ» կայքում գրված է, որ Սամերսը չորս տարում ավարտել է Թեխասի համալսարանը, աշխատել, որպես պիլատեսի հրահանգիչ։ Բացի դրանից նա եղել է երեխաների իրավունքների պաշտպան ու «հրապուրված է մարդկանց առողջ սննդակարգ ու ֆիզկուլտուրայով զբաղվել քարոզելուն»։

 



© NEWS.am STYLE