Եվա Ռիվասը Mercedes-ի պատճառով գրեթե սրտի կաթված է ստացել (տեսանյութ)

11:44   22 մայիսի, 2018

Երգչուհի Եվա Ռիվասը բազմիցս է իր սերն արտահայտել Mercedes մակնիշի ավտոմեքենաների հանդեպ: Երգչուհին Instagram-ի իր էջում հերթական տեսանյութն է հրապարակել, որտեղ վերը նշված մակնիշի ավտոմեքենան վնասում են: Իր տեղադրած տեսանյութին կից Եվան գրել է. «Սրտի կաթված»:

Ավելի վաղ, սկանդալային հրապարակումների սիրահար երգչուհին հերթական սադրիչ գրառումն էր արել իր միկրոբլոգում.

«Ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ իմ նպատակներին հասնելու ճանապարհին: Որքան էլ ինձանից շատ ժամանակ պահանջվի, ինչպիսի դժվարություններ էլ որ սպասեն ինձ, ես կստանամ այն, ինչ ուզում եմ այս կյանքից: 12 տարվա ընթացքում ես այնպիսի բաներ եմ վերապրել, որ հիմա ինձ կանգնեցնելու համար պետք է սպանեք ինձ»,- գրել էր Ռիվասը:

Ի դեպ, երգչուհին վերջերս դիմել է բախտգուշակի օգնությանը:

«Ես նորից սկսել եմ անանուն նամակներ ստանալ մահացու անեծքների վերաբերյալ: Եվ քանի որ ես դրա միջով մեկ անգամ արդեն անցել եմ եւ հազիվ եմ կարողացել հաղթահարել, որոշեցի դիմել իմ ծանոթ գուշակին, որպեսզի փորձեմ նաեւ հասկանալ, թե ինչու իմ անձնական կյանքում որեւէ տեղաշարժ չկա»,- պարզաբանել էր իր քայլը Եվան:

 

 



© NEWS.am STYLE