«Այն, ինչ կարեւոր է Հայաստանի համար, կարեւոր է նաեւ մեզ համար». Շառլ Ազնավուրը նշում է 94-ամյակը

12:08   22 մայիսի, 2018

Ֆրանսիահայ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր տոնում է ծննդյան 94-ամյակը:

Ազնավուրն ամբողջ աշխարհում Հայաստանի դեմքն ու խորհրդանիշն է համարվում: Տաղանդավոր երաժիշտն իր հայտնիության միջոցով աշխարհին է ներկայացնում Հայաստանը, մեր մշակույթն ու Հայոց ցեղասպանության փաստը: Նրա աշխարհահռչակ հիթերն են Isabelle, She, La Boheme, Une Vie D'Amour, որը զուգերգ է հայտնի երգչուհի Միրեյ Մատյոյի հետ:

Ազնավուրը նաեւ հայտնի է մի շարք ֆիլմերից` «Կրակեք դաշնակահարի վրա», «Արարատ», «Արկածներ որոնողները», «Գլուխը պատին» եւ այլն:

Չնայած իր հռչակին` երաժիշտը շարունակում է մնալ նույն համեստ եւ հասարակ հայը, որով հպարտանում  են իր բոլոր հայրենակիցները եւ որի պատվին կոչել են Երեւանի հրապարակներից մեկը: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լեգենդար շանսոնյեի հայտնի մեջբերումներից մի քանիսը.

 «Ես ինձ, իհարկե, հայ եմ զգում, քանի որ մեծացել եմ հայ ընտանիքում, սակայն իմ առաջիմ բառերը ֆրանսերեն են հնչել»:

«Գալիս է մի տարիք, երբ ցանկանում ես բնություն տեսնել մեծ քաղաքի փոխարեն: Փարիզյան քանդակները հիասքանչ են, բայց այստեղի բնությունն այդքան էլ հիացնող չէ»:

«Ապրիր այսօր. ի՞նչ իմանաս՝ վաղն ինչ կլինի…»:

«Այն, ինչ կարեւոր է Հայաստանի համար, կարեւոր է նաեւ մեզ համար»:

«Շանսոնի հանդեպ իմ սերն աճել է մյուս բոլոր սերերից»:

«Երբ երիտասարդները չեն կարողանում ապրուստ վաստակել կրեատիվ աշխատանքի միջոցով, նրանք այլ բաներով են սկսում զբաղվել, ինչը հարված է հասցնում արվեստի աշխարհին»:

 



© NEWS.am STYLE