Մկրտիչ Արզումանյանը հերթական հումորային լուսանկարն է հրապարակել

12:16   22 մայիսի, 2018

Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանն (Մկո) Instagram-ի իր էջում նոր հումորային գրառմամբ լուսանկար է հրապարակել: Դերասանն իր տեղադրած հումորային լուսանկարին կից գրել է. «Կարոտած պրիեեեեե՜տ, ոնց եք ձեր ցայտանյեեեեմ»:

Մկոյի հետեւորդ-երկրպագուներն արձագանքել են նրա գրառմանը: Ի պատասխան հումորիստի մեկնաբանությանը նրանք գրել են, որ նրանք նույնպես կարոտել են իրեն եւ անհամբեր սպասում են նրա եթեր վերադառնալուն:

Ավելի վաղ Մկրտիչ Արզումանյանը որոշել էր «մերժել» ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանին:

Իր Instagram-ում Մկոն նոր լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Էրեխեեեեեք անձրեւաաա: Շտապաաաաա, տարածեեեեք: Մերժում ենք Սուրենյանին :))»:

 

 



© NEWS.am STYLE