Լուսինե Թովմասյանն Իսպանիայից հմայիչ լուսանկար է հրապարակել

13:41   22 մայիսի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», մոդել, գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում գեղեցկուհին հենված է քարերին՝ ծովափին:

Լուսինեն մեկնաբանություն չի թողել, միայն թողել է սիրտ խորհրդանիշը:

Նշենք, որ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն իր ընկերուհիների հետ մեկնել է Իսպանիա, որտեղից   իր մանկության ընկերուհու հետ ջերմ լուսանկար էր հրապարակել,  որտեղ համբուրում էր իր մտերիմ ընկերուհուն:

«25 տարվա ընկերություն»,- լուսանկարին կից գրել է Լուսինեն:

Ավելի վաղ Լուսինե Թովմասյանն ամուսնու՝ Արթուրի և դստեր՝ փոքրիկ Արիանայի հետ լուսանկար էր տեղադրել: Իր հրապարակմանը կից մոդելն անգլերեն մեկնաբանություն էր թողել: Նա գրել էր. «Միասին մենք ընտանիք ենք»:



© NEWS.am STYLE